Կառույցներն ունեն բարձր սեյսմակայունություն
համաձայն գործող շինարարական նորմատիվներին:
Շինությունների արտաքին երեսպատումը
տեղական լավագույն բնական քարերի երեսպատման
սալերով:
Տանիքն իրականացվում է Եվրոպական արտադրուտյան
մետաղական կղմինդրե թիթեղներով իր ջրահեռացման
համակարգով, իսկ մանսարդայի ջերմամեկուսացումը`
հրակայուն նյութերով:
Պատուհանները պատրաստված են Եվրոպական
արտադրության բարձրորակ պրոֆիլներից:
Մուտքի դռները մետաղյա են` փայտե երեսպատմամբ:
Շինություններից յուրաքանչյուրը կունենա
առանձին տաքացման և հովացման համակարգեր:
Ներքին հարդարման աշխատանքներն իրականացվում
են բարձրորակ նյութերով` ըստ պահանջի: