eng / arm   

Նախագծի վերանայում

Կառուցվող Կասկադ առանձնատները գտնվում են Կասկադ Համալիրի ձախակողմյան վերևի հատվածում: Սա Երևան քաղաքի ամենացանկալի, էլիտար բնակավայրերից մեկն է: Տեղանքը բարձրադիր է, որտեղից բացվում են քաղաքի և Արարատ լեռան զմայլիչ տեսարանները: Կառույցի ճարտարապետական և ինժեներական մոտեցումները հնարավորություն են տալիս Երևանի կենտրոնում ունենալ առանձնատուն մասնավոր հանգիստ առանձնացված միջավայրում: Կառույցներն իրենց մեջ ընդգրկում են երկու փակ ավտոկանգառ, մեծ և ֆունկցիոնալ օգտագործելի նկուղային հարկ, ընդարձակ տարածք առանձնատան առաջամասում և բավարար չափի հողատարածք առանձնատան ետևի մասում: Նախագիծը նախատեսված է շահագործման հանձնել 2008 թվականի վերջին:


Կառույցների տեխնիկական նկարագիրը

  • Կառույցներն ունեն բարձր սեյսմակայունություն համաձայն գործող շինարարական նորմատիվներին:

  • Շինությունների արտաքին երեսպատումը տեղական լավագույն բնական քարերի երեսպատման սալերով:

  • Տանիքն իրականացվում է Եվրոպական արտադրուտյան մետաղական կղմինդրե թիթեղներով իր ջրահեռացման համակարգով, իսկ մանսարդայի ջերմամեկուսացումը` հրակայուն նյութերով:

  • Պատուհանները պատրաստված են Եվրոպական արտադրության բարձրորակ պրոֆիլներից:

  • Մուտքի դռները մետաղյա են` փայտե երեսպատմամբ:

  • Շինություններից յուրաքանչյուրը կունենա առանձին տաքացման և հովացման համակարգեր:

  • Ներքին հարդարման աշխատանքներն իրականացվում են բարձրորակ նյութերով` ըստ պահանջի:
 
Copyright © 2007